Նախագծի օրեր – Դեկտեմբերի 10,13

Նախագծի ժամը – 09։00

Նախագծի անցկացման վայրը – Քոլեջի վերնատուն

Նախագծի մասնակիցներ Քոլեջի տարատարիք սովորողներ

Նախագծի պատասխանատուներԱլիկ Ասատրյան, Սուրեն Հայրապետյան

Նախագծի համակարգող Արփի Թովմասյան

Նախագծի նկարագրությունԱռաջին խաղը՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 9․00-ին սովորողները հավաքվում են Քոլեջի վերնատանը, իրականացնում կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներ։ Խաղը կոչվում է <<StandOff 2>>, տևում է 2 ժամ։ Խաղի մասնակիցները հայտնվում են մի աշխարհում, որոնցից ամեն մեկն ունի իր բազան․ տեռորիստները դնում են իրենց ականները, իսկ հատուկ ջոկատայինները փորձում են ոչնչացնել դրանք։

Երկրորդ խաղը՝ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 9․00-ին սովորողները հավաքվում են Քոլեջի վերնատանը, իրականացնում կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներ։ Խաղը կոչվում է <<Pubg Mobile>>, տևում է 2 ժամ։ Խաղի մասնակիցները հայտնվում են մի աշխարհում, փնտրում են մարտական զենքեր, և սկսվում է մարտը երկու խմբերի միջև։ Սա խաղի առաջին փուլն է, որին մասնակցում են 1-ին և 2-րդ կուրսեցիները առանձին-առանձին։ Երկրորդ փուլում մրցում են 1-ին և 2-րդ կուրսերից հաղթողները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *