Առաջադրանք

1.Ընդգծել տեքստի գոյականները։ Ասում են, որ գրտնակը սկզբում եղել է հացահատիկի հայոց աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետումաղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ուContinue reading Առաջադրանք

Վահան Տերյան — Չըգիտեմ ՝ այս տխուր աշխարհում

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհումՈ՛րն է լավ, ո՛րը՝ վատ.Ես սիրում եմ աչքերըդ խոհունԵվ խոսքերըդ վհատ… Ես սիրում եմ արտերը ոսկիԵվ դաշտերը պայծառ,Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,Որ չասիր ու անցար… Միայնակ՝ ես սիրում եմ նստելԵրերուն լույսերում,Ես սիրում եմ երազ ու ստվեր.—Ես իմ սերն եմ սիրում…

Վահան Տերյան (1885 – 1920)

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան,Continue reading Վահան Տերյան (1885 – 1920)

Կրթահամալիրը սեբաստացիների աչքերով, Հայաստանը սեբաստացիների աչքերով

Կրթահամալիրը սեբաստացիների աչքերով Հենց առաջին օրվանից ես շատ հավանեցի կրթահամալիրը: Կրթահամալիրը ինձ համար յուրահատուկ է, սկզբում այն նման էր մի կեղպեքի, ես գտա այդ կողպեքի բանալին, և բացեցի այն: Ինձ համար կրթահամալիրը լրիվ անծանոթ և նոր էր, բայց շատ կարճ ժամանակահատվածում ես կարողացա բացահայտել և սիրել կրթահամալիրը: Այստեղ ես ձեռք բերեցի շատ ընկերներ, և նորContinue reading Կրթահամալիրը սեբաստացիների աչքերով, Հայաստանը սեբաստացիների աչքերով

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։ Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է ևContinue reading Ավետիք Իսահակյան

Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։ Ես Քուչակս եմ վանեցի, Ի գեղէն Խառակոնիսայ, Լըցեր եմ հարիւր տարին, Էլ չի գար մտքիկս ի վերայ….Continue reading Նահապետ Քուչակ

Կոմիտաս

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ.Continue reading Կոմիտաս

Եղիշե Չարենց -Հայրենիքում-

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։Երկինքներ, որպես երազներ հոգու։Երկինքներ, որպես մանկական աչեր։Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։ Երբ լսում էի մրմունջը լճիՈւ նայում էի թափանցիկ հեռուն –Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջիԿարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։ Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներումՄեկը կարոտի իրիկնամուտին։Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռունԽառնելով հոգիս աստղային մութին․․․