Հայ – պարթևական համագործակցության շնորհիվ դարում Արշակունիների հարստության գահակալության ներքո Հայաստանը վերականգնում է քաղաքական իր անկախությունը, նախկին հզորությունը և տարածաշրջանային նշանակությունը:

Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը:

Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում: Հայաստանում բուն Արշակունիների իշխանությունը հաստատվել է մ.թ. 52 թվականից (Ըստ Մ. Խորենացու՝ Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշակ Ա-ն /մ.թ.ա. 247-225/, Արշակունի ծագում տալով նաև Արտաշեսյաններին) և իշխել մինչև մ.թ. 428 թվականը։ Վրաց Արշակունիների իշխանությունը տևել է մեկ դար՝ մ.թ. 189-284: Աղվանքում մազքթաց Արշակունիները իշխել են մ.թ. 1-ին դարից մինչև 510 թվականը։

Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։Տրդատ I

1․ Կառավարման թվականները- 66–88 թթ.

2․ Որպես թագավորության ղեկավար – րդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:

Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։

3․ Որպես ռազմական գործիչ- Հռոմեական կայսրությունը պատերազմ սկսեց Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի (54-64)։ Առաջին փուլում Կորբուլոն զորավարը 58 թվականի գարնանը Կարին–Կարս–Արտաշատ ուղիով ներխուժել է Մեծ Հայք: Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Հռոմեացիները հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։ Հայոց գահին է բարձրանում Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ն, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով շուտով փախնում է երկրից։ 61 թվականին Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։Արևելք է ուղարկվում նոր զորաբանակ՝ Պետոս զորավարի գլխավորությամբ։ 61 թվականի աշնանը հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ։ Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում՝ Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։ 62 թվականի գարնանը տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց անցնել երեք նիզակներով պատրաստված «անարգանքի լծի» տակով:4․ Որպես դիվանագետ- Նա իր դիվանագիտության շնորհիվ կարողացավ պարտության մատնել, Հռոմին և դառնալ Հայոց թագավոր, նա կարողացավ դաշնակցել Պարսկաստանի դեմ, և պահպանել Հայաստանի անկախությունը ձուլման վտանգից:

5․ Որպես շինարար- Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:

Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել էր 77 թվականին՝ Հռոմի Կոլիզեյից 3 տարի առաջ։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Հելիոս-Միհրին: Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին: Այնտեղ կառուցվում է ամրոց ու բաղնիք։ Գառնիիում պահպանվել է հունարեն թողած հետևյալ արձանագրությունը6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Թեմայի մեջ չկար սխալ քայլեր, իսկ ճիշտ քայլերը դաշնակցելով Պարսկաստանի հետ հիմք դրեց Հայոց թագավորության Արշակունիների տոհմին:Սանատրուկ1․ Կառավարման թվականները- 88–110 թթ.2․ Որպես թագավորության ղեկավար – Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաջակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիների մեջ։

3․ Որպես ռազմական գործիչ-Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը 91 թվականին արշավել է Աբգար Զ թագավորի (71-91) դեմ և գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Գուտշմիդը դրանով է բացատրում Աբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91–109)։ Ըստ հունա-հռոմեական պատմիչների Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։

4․ Որպես դիվանագետ –Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Տարոն գավառի արևմտյան կողմում՝ Արածանիի և Մեղրագետի միախառնման վայրում, հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։5․ Որպես շինարար – Տարոն գավառի արևմտյան կողմում՝ Արածանիի և Մեղրագետի միախառնման վայրում, հիմնել է նոր արքայանիստ Մծուրքքաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ:Աշխադար1․ Կառավարման թվականները – 110–113 թթ.2․ Որպես թագավորության ղեկավար – Աշխադար (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր՝ 110-113 թվականներին։ Հաջորդը՝ Տրդատ Ա–ի, որդին՝ Պարթևաստանի Բակուր II թագավորի։ Գահ բարձրացավ Հռոմի և Պարթևաստանի փոխհամաձայնությամբ։ Պարթևաց Խոսրով I թագավորը 113 թվականին Աշխադարին գահազրկում է և փոխարենը նշանակում նրա եղբայր Պարթամասիրին։3․ Որպես ռազմական գործիչ –  Տրայանոս կայսրը 114 թվականին արշավում է Արևելք, նվաճում Պաթևաստանը, գահընկեց անում Պարթամասիրին և Հայաստանը հայտարարում Հռոմի պրովինցիա։4․ Որպես դիվանագետ – տեղեկություններ չկան5․ Որպես շինարար- տեղեկություններ չկան6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Վարեց պարսկամեդ քաղաքականություն ինչի պատճառով գահընկց արվեց և Հայաստանը կորցրեց իր անկախությունը:Պարթամասիր1․ Կառավարման թվականները – 113–114 թթ2․ Որպես թագավորության ղեկավար – Առանց Հռոմի գիտության, Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց Խոսրով թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր Աշխադարին։3․ Որպես ռազմական գործիչ – 114 թվականին հռոմեական բանակը Սատաղից ներխուժել է Մեծ Հայք և շարժվել է դեպի Արտաշատ։4․ Որպես դիվանագետ- Վարեց սխալ դիվանագիտություն առանց Հռոմի տեղեկատվության դարձավ Հայոց թագավոր, Պարթևաց Խոսրով թագավորի կողմից:5․ Որպես շինարար- տեղեկություններ չկան6․ Սխալներ և ճիշտ քայլեր –  Վարեց պարսկամեդ քաղաքականություն ինչի պատճառով գահընկց արվեց և Հայաստանը կորցրեց իր անկախությունը:Վաղարշ I1․ Կառավարման թվականները – 117–144 թթ.2․ Որպես թագավորության ղեկավար –  Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։3․ Որպես ռազմական գործիչ-  116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։4․ Որպես դիվանագետ – Ճիշտ դիվանագիտության շնորհիվ վերականգնեց Հայաստանի անկախությունը: Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և 140 թ. նրա մահից հետո, նոր կայսր Հադրիանոսը հարկադրված է եղել Մեծ Հայքից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։5․ Որպես շինարար – Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը, այժմ՝ Էջմիածին։6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը:Սոհեմոս–Տիգրան1․ Կառավարման թվականներըն- 144–161 թթ2․ Որպես թագավորության ղեկավար – ։ Սոհեմոսը հովանավորել է հելլենիստական մշակույթը, իր արքունիքում ապաստան տվել բանաստեղծ և պատմագիր Յամբլիքոսին, որը, ինչպես ենթադրվում է, այստեղ է «Բաբելոնականք» երկսիրությունը։3․ Որպես ռազմական գործիչ –  163–ի ամռանը հռոմեական լեգիոները՝ Ստատիոս Պրիսկոսի հրամանատարությամբ, ներխուժել են Մեծ Հայք, ավերել Արտաշատը և ձերբակալել Բակուր Ա–ին։ Մարկոս Ավրելիոս կայսրը (161-180) փորձել է Մեծ Հայքը վերածել հռոմեական նահանգի, բայց հայ իշխան Տրդատի գլխավորությամբ բռնկված ապստամբությունը ստիպել է Մեծ Հայքը ճանաչել «դաշնակից» թագավորություն։4․ Որպես դիվանագետ- Սխալ դիվանագիտության արդյունքում Հռոմը Սոհեմոսի գահակալումը դիտելով Հռանդեայի պայմանագրի խախտում:5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Սխալ դիվանագիտության արդյունքում Հռոմը Սոհեմոսի գահակալումըԲակուր I1․ Կառավարման թվականները – 161–163 թթ.2․ Որպես թագավորության ղեկավար –  Գահ է բարձրացել Պարթևաց Վաղարշ III թագավորի աջակցությամբ, հռոմեական դրածո Սոհեմոս թագավորի տապալումից հետո։ Բակուրի մասին տեղեկությունները կցկտուր են։3․ Որպես ռազմական գործիչ- Հռոմեական զորավար Ստատիոս Պրիսկոսը համառ կռիվներով գրավել է Արտաշատը և ձերբակալել Բակուրին։4․ Որպես դիվանագետ- Վարել է հակահռոմեական քաղականություն:5․ Որպես շինարար- տեղեկություններ չկան6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Վարել է հակահռոմեական քաղականություն:Վաղարշ II1․ Կառավարման թվականները – 186–198 թթ2․ Որպես թագավորության ղեկավար – Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։3․ Որպես ռազմական գործիչ – 193–ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըստ որի, Մեծ Հայքից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝ կովկասյանլեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։4․ Որպես դիվանագետ –  Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։5․ Որպես շինարար- տեղեկություններ չկան6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։Խոսրով I1․ Կառավարման թվականները – 198–216 թթ.2․ Որպես թագավորության ղեկավար – Գահակալման սկզբին Խոսրովն անցավ Կովկասյան լեռները, պատժեց խազրաց և բասլաց ցեղերն, ապահովելով պետության հյուսիսային սահմանները։3․ Որպես ռազմական գործիչ – Կարակալայի արարքը հռոմեացիների դեմ հանեց Հայոց բանակը, և նա հարկադրաբար ազատեց հայոց թագուհուն։ Խոսրով I-ը հիշատակվում է նաև Թեբեում գտնված եգիպտական արձանագրության մեջ։4․ Որպես դիվանագետ – Խոսրովն անցավ Կովկասյան լեռները, պատժեց խազրաց և բասլաց ցեղերն, ապահովելով պետության հյուսիսային սահմանները։5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Խոսրովն անցավ Կովկասյան լեռները, պատժեց խազրաց և բասլաց ցեղերն, ապահովելով պետության հյուսիսային սահմանները։ Սխալը ՝ գնաց Հռոմի Կարակալա կայսեր մոտ, և բանտարկվեց:Տրդատ II1․ Կառավարման թվականները – 217–252 թթ2․ Որպես թագավորության ղեկավար – Հռոմի կայսրը ապստամբ հայերի դեմ է ուղարկում իր զորավարներից Թեոկրիտոսին, որ սակայն պարտություն է կրում և հեռանում Հայաստանից։ Հայոց գահ է բարձրանում Տրդատ Բ-ն։3․ Որպես ռազմական գործիչ – Տրդատ Բ-ն իր կառավարման ժամանակ, որդու Խոսրովի հետ միասին համառ ու երկարատև պայքար է մղում Սասանյան Պարսկաստանի դեմ։ Ի վերջո 252 թվականին Շապուհ I-ին հաջողվեց պարտության մատնել Տրդատին։4․ Որպես դիվանագետ- Մակրինոսը նույն տարվա հունիսի 8-ին Մծբինի մոտ պարտություն է կրում պարթևահայկական միացյալ զորքից և ստիպված է լինում բանտից ազատել դեռևս Կարակալլա կայսեր կողմից բանտարկված հայոց թագուհուն, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորությանն է վերադարձնում Փոքր Հայքն ու Գիմաթենե գավառը։5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Մակրինոսը նույն տարվա հունիսի 8-ին Մծբինի մոտ պարտություն է կրում պարթևահայկական միացյալ զորքից և ստիպված է լինում բանտից ազատել դեռևս Կարակալլա կայսեր կողմից բանտարկված հայոց թագուհուն, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորությանն է վերադարձնում Փոքր Հայքն ու Գիմաթենե գավառը։Արտավազդ V1․ Կառավարման թվականները- 252–262 թթ.2․ Որպես թագավորության ղեկավար- Արտավազդի մասին տեղեկությունները շատ կցկտուր են։ Գահակալել է Շապուհ I–ի օգնությամբ, երբ Մեծ Հայքը ենթարկվել էր Սասանյան Իրանի գերիշխությունը։3․ Որպես ռազմական գործիչ-  Հռոմեական պատմիչ Տրեբելոս Պոլիոնոսը հաղորդում է, որ 260 թ–ին Արտավազդի զորքերը մասնակցել են Եդեսիայում Վալերիանոս կայսեր զորքերի դեմ Շապուհ I–ի շահած ճակատամարտին։4․ Որպես դիվանագետ – Վարել է հակահռոմեական քաղաքականություն5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Վարել է հակահռոմեական քաղաքականություն, Հռոմը թշնամացել է նաև Մեծ Հայքի հետ։Որմիզդ–Արտաշիր Սասանյան1․ Կառավարման թվականները- 262–272 թթ.

2․ Որպես թագավորության ղեկավար – Որմիզդ-Արտաշիր, առավել հայտնի է դինաստիական անվանմբ՝ Որմիզդ I Սասանյան, Սասանյան Պարսկաստանի թվով երրորդ շահնշանը (արքայից արքան), որը կառավարել է ընդամենը մեկ տարի՝ 270 թվականի մայիսից մինչև մյուս տարվա հունիսը։ Եղել է «Արյաց և անարյաց արքայից արքա» Շապուհ I-ի կրտսեր որդին, ով հոր կառավարման տարիներին եղել է Հայաստանի մարզպանը[2]։

Հենց այդ հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ հոր պարսից գահին բազմելուց հետո Որմիզդը հորջորջվում է նաև Մեծ Հայքի թագավորության արքա տիտղոսով։3․ Որպես ռազմական գործիչ- (252 կամ 253) մ.թ.-ին միայն պարսիկներին հաջողվեց վերջնական գրավել Հայաստանը, այն էլ Հայոց նախարար Արտավազդի (ըստ Լեոի՝ անվանված՝ Ոստանիկ /արքայազարմ/) ու իր համախոհների միջամտությամբ, որն էլ Շապուհ I-ի համաձայնությամբ դարձավ Հայոց թագավոր:4․ Որպես դիվանագետ – Պարսկաստանի հետ վատ հարարաբերությունների պատճառով ստեղծվեցին թշնամական հարաբերություններ:5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան

6․ Սխալներ և ճիշտ քայլեր –Ըստ որոշ պատմաբանների ենթադրության. Մ. Խորենացու <Հայոց Պատմությունում> Արտաշիր Պապականին վերագրվող՝ Հայաստանում կատարված շատ իրողություններ իրականում վերաբերվում են Որմիզդ Արտաշիրին: Ինչպիսիք են օրինակ՝ հայ-պարսկական ընդհարումների հետևանքով Հայաստանից գաղթած որոշ նախարարական տների ետ վերադարձնելը, պարսիկ զավթիչների դեմ ապստամբած նախարարների հետ բանակցելը (որին հակառակվեց Օտա Ամատունին), Արմավիրում, Բագավանում և Արտաշատում Հայ-Արամազդական կրոնի արձանների փշրելը և Որմզդական հուրի պաշտամունքի ուժեղացնելը, և վերջապես Մանդակունինների տոհմին կոտորելը (Արտավազդ Մանդակունին Հռոմ էր փախցրել Խոսրով Մեծի մանկահասակ որդուն՝ Տրդատին):

Տրդատ Գ1․ Կառավարման թվականները-(255 կամ 250 – 330)

2․ Որպես թագավորության ղեկավար- Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայումքրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապ), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։3․ Որպես ռազմական գործիչ- Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։ Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականինՄծբինում հաշտության պայմանագիր կնքեց։4․ Որպես դիվանագետ – Կարողացավ Հռոմի հետ ճիշտ դիվանագիտության շնորհիվ դառնալ Հայոց արքա:5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան6․ Սխալներ , ճիշտ քայլեր – Ընդունեց քրիստոնեությունըԽոսրով Գ Կոտակ1․ Կառավարման թվականները – 330 – 3382․ Որպես թագավորության ղեկավար- 3․ Որպես ռազմական գործիչ4․ Որպես դիվանագետ5․ Որպես շինարար6․ Սխալներ , ճիշտ քայլեր 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *