1. Գտեք տրված թվային հաջորդականության հաջորդ անդամը. 0,0,1,2,2,4,3,6,4,8,5, …

Պատ.՝10։

2.Բազմանիշ թվերի մեջ կան այնպիսի թվեր, որոնց գրառման ժամանակ, թվանշաններըձախից աջ աճում են, օրինակ՝ 3457-ը: 4000-ի և 5000-ի միջև քանի՞ այդպիսի թիվ կա։

Պատ.՝10։

3.Նարեկը մուտքագրեց բոլոր երկնիշ թվերը: Այնուհետև յուրաքնչյուր երկնիշ թվի համարհաշվեց այդ թվի և նրա գրառման թվանշանների գումարի տարբերությունը, օրինակ՝ 34-(3+4): Գտեք բոլոր ստացած պատասխանների ընդհանուր ամենամեծ բաժանարարը:

Պատ.՝9։

4. 8 մարդ 50 մեքենան լվանում են 60 ժամում։ Բոլորն աշխատում են հավասար արագությամբ։ 4 մարդ 100 մեքենան քանի՞ ժամում կլվանան։

Պատ.՝240։

5.Մեկից մինչև հազարը քանի՞ թիվ կա, որ չի բաժանվում երեքի:

Պատ.՝667։

6. 11 վագոնից կազմված գնացքում երթևեկում է 350 ուղևոր: Ցանկացած երեք հարակիցվագոններում կա ընդհանուր թվով 99 ուղևոր։ Քանի՞ ուղևոր է երթևեկում գնացքի 6-րդվագոնում:

Պատ.՝46։

7. Խմբակի անդամերի տարիքների գումարը 36 է: Երկու տարի հետո նրանց տարիքներիգումարը կլինի 60: Խմբակը քանի՞ անդամ ունի:

Պատ.՝12։

8.Նկարում քանի՞ եռանկյուն կա պատկերված:

Պատ.՝13։

9.Գտեք նկարում պատկերված <GAH-ը, եթե <LAI = 90º, <GAI = 40º և <LAH = 75º:

Պատ.՝25։

10.Սոնան լուսանկարում է իր 8 զարմիկներին: 8 զարմիկներից յուրաքանչյուրը կալուսանկարներից երկուսում կամ երեքում: Լուսանկարներից յուրաքանչյուրում կա ճիշտ 5 զարմիկ: Քանի՞ լուսանկար է արել Սոնան:

Պատ.՝4։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *