1.Վերականգնեցե’ք տրված բառերի արմատները.

քաղքենի-քաղաք

օրրան-օրոր

շրջանակ-շուրջ

քննություն-քնին

լլկել-լլուկ

բժիշկ-բույժ

բուծարան-բույծ

2.Կազմեցե’ք 1-ական բարդ բառ` տրված արմատները գործածելով և’ առաջին, և’վերջին բաղադրիչ.

Գույն-գույնզգույն, գունագեղ

տուն-տունտունիկ, վերնատուն։

3.Լրացրե’ք բաց թողնված տառերը.

նա(խ)ճիր, սաղավար(տ), փ(ր)փ(ր)ադեզ, գիշեր(օ)թիկ, վայր(է)ջք, խ(ռ)չակ, դող(է)րոցք, խոր(դ)ուբոր(դ), խառնիջաղան(ջ):

4.Կրկնակ բաղաձայններով երկուական բառ կազմեցե’ք.

նն-ննջասենյակ, աննկատ

ռռ-մռռալ, ճռռալ

5.Գտե’ք ճիշտ ձևերը.

մանրամասը-(մանրամասն)

անձեռնոցիկ-(անձեռոցիկ)

բարձրունք-(բարձունք)

6.Առանձնացրե’ք հոմանիշային 6 զույգ.

խլեզ-մողես
շանթ-կայծակ
շեղջ-կույտ
ականջօղ-գինդ
ցուպ-ձեռնափայտ
արահետ-կածան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *