Ընկերներիս խորհրդով ընտրել եմ հաշվողական տեխնիկա մասնագիտությունը, որով ցանկանում եմ ապագայում աշխատել, բայց դրան զուգահեռ ուսումնասիրում եմ DJ և Light director  մասնագիտությունը, որոնք  նույնպես հետաքրքիր մասնագիտություններ են ։

Ծրագրավորում, համակարգչային ծրագրի ստեղծման գործընթաց։ Ըստ Նիկլաուս Վիրտի հայտնի արտահայտության, «Ծրագրեր = ալգորիթմներ + տվյալների կառուցվածքներ»։ Այլ խոսքով, ծրագրավորման անմիջական խնդիրներն են ալգորիթմների և տվյալների կառուցվածքների ստեղծումը և կիրառումը։ Ավելի լայն իմաստով ծրագրավորումը հասկացվում է որպես ամբողջ գործունեություն, որը կապված է աշխատանքային միջավայրում ծրագրերի ստեղծման ու պահպանման՝ ծրագրային ապահովման հետ։ Այստեղ մտնում են խնդրի վերլուծությունն ու ներկայացումը, ծրագրի նախագծումը, ալգորիթմների կառուցումը, տվյալների կառուցվածքային մշակումը, ծրագրի տեքստի գրառումը, ծրագրի կարգավորումն ու տեստավորումը, փաստաթղթավորումը, ուրվագծումը, վերջնական մշակումը։ Ծրագրավորումը հիմնվում է ծրագրավորման լեզուների օգտագործման վրա, որոնցով գրառվում են հրահանգները համակարգչի համար։

Ծրագրավորման միջավայրում տեքստային խմբագրիչը կարող է ունենալ հատուկ գործառնություն, այնպիսին, ինչպիսիք են անունների ինդեքսացումը, փաստաթղթերի պատկերումը, օգտագործողի ինտերֆեյսի վիզուալ ստեղծման միջոցները։ Տեքստային խմբագրիչի օգնությամբ ծրագրավորողը դուրս է բերում ստեղծվող ծրագրի տեքստի հավաքակազմն ու խմբագրումը, որն անվանում են ելակետային կոդ։ Ծրագրավորման լեզուն որոշում է ելակետային կոդի շարահյուսությունն ու նախասկզբնական իմաստաբանությունը։

Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:

Մխիթար Սեբաստացի քոլեջ, ինֆորմատիկայի քոլեջ, պոլիտեխնիկական քոլեջ,ԹՈՒՄՈ,Արմաթ։

Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք: Առանձնացնել ցանկ

Հայաստանում այժմ միջազգային հեղինակավոր կազմակերպություններից ինչպիսին են օրինակ ՝ Adobe, Microsoft, PicsArt, Digitain և այլ կազմակերպություններում ծրագրավորորղի մասնագիտությունը պահանջված է։

Աշխատաշուկայում՝ պահանջարկը:

Հայաստանի Հանրապետույունում ծրագրավորողի մասնագիտությունը  ամենապահանջվածն է ըստ Staff.am -ի կազմակերպված հարցման։ Բարձր պահանջարկի արդյուքնում նաև շատացել են ծրագրավորողներ պատրաստող կազմակերպությունները և հաստատությունները։

Նվազագույն և առավելագույն վճարումները:

Հայաստանում IT ոլորտի մասնագետները ամենաշատ վարձատրություն ստացող մասնագետներն են, հատուկ կազմակերպություններում աշխատավարձը կարող է հասնել մինչև 3 միլիոն, բայց աշխատավարձի չափը կախված է ձեր ունակություններից ու հմտություններից և կատարած աշխատանքից ։

Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:

Ռիչարդ Սթոլման, Անդերս Հալեսբերգը, Ռավի Կումար, Դոնալդ Քնութ և այլք։

Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները

BetConstruct, Synopsys, Staff.am, Joomag, Rockbite Games, PicsArt, Synergy, Accontech, LS Innovations, Benivo:

Եթե  տանը Ձեզ հետ ապրում է  Ձեր նախընտրած ոլորտի մասնագետ, աշխատող կամ ունեք ազգական (կարող եք անցկացնել հեռախոսային հարցում)  նրաց հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք բլոգում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *