Լարի Էլիսոն

Լոուրենս Էլիսոն – Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան Օրաքլի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարի Էլիսոնը ծնվել է 1944 թ.-ին Նյու Յորքում ու մեծացել է խորթ ծնողների ընտանիքում: 22 տարեկան հասակում Էլիսոնը մեկ կիսամյակ սովորելուց հետո հեռանում է Չիկագոյի համալսարանից և տեղափոխվում Կալիֆոռնիա, որտեղ նրան վարձում է էլեկտրոնիկա արտադրող ընկերությունը: 1977 թ.-ին երկու գործընկերների հետ իր սեփական 1200 դոլարով ստեղծում են փոքր ընկերություն և կենտրոնական հետախուզական վարչության համար տվյալների բազայի կառավարման համակարգ մշակելու պայմանագիր ձեռք բերում, որը նա անվանեց «Oracle»: 1982 թ.-ին դա դարձավ ընկերության անվանումը (Oracle Systems Corporation, հետագայում՝ պարզապես Oracle):

Ամանսիո Օրտեգա

Չորս երեխաներից ամենափոքրը՝ Ամանսիո Օրտեգան, ծնվել է Իսպանիայում, երկաթգծում աշխատող բանվորի ընտանիքում: Ընտանիքի աղքատության պատճառով Ամասիոն 13 տարեկանում կիսատ է թողնում միջնակարգ դպրոցը և սկսում է աշխատել վերնաշապիկների խանութում որպես սուրհանդակ: 16 տարեկանում նա որոշեց, որ բիզնեսում հաջողության գրավականը ոչ թե հագուստի պաշարներ ունենալն է, այլ հաճախորդներին ճիշտ ժամանակին հենց այն ապրանքը տրամադրելն է, ինչը ցանկանում են: 1972 թ.-ին 37 տարեկան Ամասիոն բացեց իր տրիկոտաժի ֆաբրիկան, որը անվանեց «Confecciones GOA»: 1975թ․ Օրտեգան օգտագործեց իր փոքր խնայողությունները՝ առաջին խանութը բացելու համար: Նա այն անվանեց «Zara»: 1985 թ.-ին «Zara» խանութների ցանցը հիմք դարձավ «Inditex» ընկերության ստեղծման համար: Ամբողջ աշխարհում Zara-ն այժմ էլ շարունակում է կիրառել «արագ նորաձևության» ռազմավարությունը՝ շաբաթական երկու անգամ թարմացնելով հագուստի ֆոնդերը և առաջին 48 ժամվա ընթացքում կատարելով պատվերները:

Բիլ Գեյթս

13 տարեկանում, երբ երեխաների մեծամասնությունը սպորտային կամ վիդեո խաղեր էր խաղում, Գեյթսը գրեց իր առաջին ծրագիրը: Նա 1973 թ.-ի աշնանն ընդունվեց Հարվարդ, բայց ընդամենը երկու տարի անց հեռացավ համալսարանից և մեկնեց Նոր Մեխիկոյում գտնվող Ալբուկերկե քաղաք իր ընկերոջ՝ Պոլ Ալենի մոտ, որտեղ նրանք առևտրայնացրին իրենց նոր մշակած ծրագրավորման լեզուն՝ Microsoft Basic-ը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *