Շփում, հպվող մարմինների մեխանիկական ազդեցություն։ Տեղի ունի մարմինների հպվող մակերևույթների հարաբերական շարժման ժամանակ (արտաքին շփում), կամ հեղուկների, գազերի կամ դեֆորմացվող մարմինների ներքին զուգահեռ շերտերի փոխադարձ տեղաշարժի ժամանակ (ներքին շփում)։Այսուհետ, շփում ասելով ի նկատի կունենանք արտաքին շփումը։Շփումը հիմնականում էլեկտրոնային բնույթ ունի, եթե նյութը գտնվում է նորմալ վիճակում։ Գերհաղորդիչ վիճակում, կրիտիկական ջերմաստիճանից հեռու պայմաններում, շփման հիմնական աղբյուր են հանդիսանում ֆոնոնները, իսկ շփման գործակիցը փոքրանում է շատ անգամ։

Շփման ուժ

Շփման ուժը առաջանում է երկու հպվող մարմինների հարաբերական շարժման ժամանակ և խոչնդոտում է նրանց շարժումը։ Շփման առաջացման պատճառը մակերևույթների խորդուբորդություններն են և մոլեկուլների փոխազդեցությունը։ Շփման ուժը կախված է նյութի տեսակից և նրանից, թե մարմիններ միմյանց ինչ ուժով են սեղմում։ Շփման պարզագույն մոդելներում (Կուլոնի օրենքը շփման համար), համարվում է, որ շփման ուժը ուղիղ համեմատական է շփվող մակերևույթների միջև ռեակցիայի ուժին։Ազատ մարմնի դիագրամ ՝ թեքահարթակի վրա գտնվող բլոկի համար: I և J վեկտորներ են, որոնք նշում են ուժերի ուղղությունները և մեծությունները: N-ն նորմալճնշման ուժն է, mg-ն ծանրության ուժն է, իսկ F-ն `շփման ուժը:

Շփման ուժի տեսակներ

Շփման ուժերը բաժանվում են երեք տեսակների։Սահքի շփման ուժ, առաջանում է հպվող մարմինների հրաբերական շարժման ժամանակ,ուղղված է շարժման ուղղությանը հակառակ։Ճոճման շփման ուժ, առաջանում է մի մարմնի, մյուսի մակերևույթին ճոճվելու ժամանակ։Դադարի շփման ուժ, առաջանում է հպվող մակերևույթներին և խանգարում հարաբերական շարժմանը։Այդ ուժը պիտի հաղթահարել,որպեսզի շարժման մեջ դնել մարմիններից որևէ մեկը։Գլորման շփման ուժ, առաջանում է հպվող մարմիններին, մարմիններից մեկի՝ մյուսի մակերևույթին գլորման ժամանակ, ուղղված է գլորման ուղղությանը հակառակ։ Որոշվում է M=pN բանաձևով:

Մարմնի կշիռ

Մարմնի կշիռն ընդունված է նշանակել P տառով։ Երկրի նկատմամբ դադարի վիճակում գտնվող, ինչպես նաև ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի կշիռը հավասար է նրա վրա ազդող ծանրության ուժին. P=m⋅g

Խնդիր Մարմնի կշիռ

Որքան է մարմնի կշիռը ՝ P Երկրի նկատմամբ դադարի վիճակում , եթե մարմնի զանգվածը հավասար է 100 գրամ:

Լուծում ՝

P=100*10=1000Ն

Պատասխան`1000Ն։

Խնդիր Երկրի ձգողություն

Որքան է Երկրի ձգողության ուժը ՝ F , եթե մարմնի զանգվածը հավասար է 50 գ:

Լուծում F=m⋅g

F=50*10= 500Ն

Պատասխան`500Ն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *